ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիկտոր Վասիլևը հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը Հայաստանի հետագա անդամակցության հարցը մանրակրկիտ քննարկվելու է կառույցի ղեկավարության կողմից։ «Նրանք պետք է որոշում կայացնեն՝ մնո՞ւմ են կազմակերպությունում, թե՞ նախապատվությունը տալիս են այլ սցենարի: Նրանք պետք է մեզ տեղյակ պահեն այդ մասին»,- ասել է Վասիլևը։               
 

Արևմուտք-Ռուսաստան հակամարտության կանխատեսելի հետևանքները

Արևմուտք-Ռուսաստան հակամարտության կանխատեսելի հետևանքները
27.05.2026 | 17:55


ՌԴ-Արևմուտք հակամարտությունը Ուկրաինայում անցել է մի քանի փուլ, որի ընթացքում Կրեմլը ունեցել է իր հստակ նպատակները: Մինչ երկրորդ Մայդանը ռուսական կողմի պահանջն էր ԱՄՆ-ից և ԵՄ-ից, ի վերջո, հրաժարվել գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիաներով հետխորհրդային տարածք և հատկապես Ուկրաինա ներթափանցելու ծրագրերից: Պատասխանը եղավ 2014թ. երկրորդ գունավոր հեղափախությունը: Ռուսաստանը պատասխանեց դրան Ղրիմի գրավմանբ:

Սրան հաջորդեց երկրորդ փուլը, երբ Նորմանդական քառյակի շրջանակներում տապալվեցին բանակցությունները և Ուկրաինայի ֆեդերալիզացիայի ծրագիրը: Ռուսաստանը պատասխանեց Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ստեղծմամբ:

Երրորդ փուլն ընդգրկում է նախապատերազմյան երկու տարին, երբ Պուտինը և Լավրովը պահանջում էին երաշխիքներ, որ Ուկրաինան չի անդամագրվի ԵՄ-ին և ՆԱՏՕ-ին: Վաշինգտոնից և Բրյուսելից ծաղրեցին այս ուլտիմատումը: Հետևանքը եղավ 2022թ.-ից սկսված լայնածավալ պատերազմը և նոր տարածքների գրավումը, ցամաքային կապի հաստատումը Ղրիմի հետ:

Այժմ, իմ կարծիքով, հակամարտությունը մոտեցել է իր ավարտական՝ չորրորդ փուլին. Կրեմլի նպատակը տարածքային փոփոխությունների ճանաչումն է և Ուկրաինայի արտադաշինքային կարգավիճակի հաստատումը միջազգային պայմանագրերով: Զելենսկին, անկախ իր հայտարարություններից, ինչպես երևում է, ձգտում է լուծել միայն մեկ խնդիր՝ ՆԱՏՕ-ից ստանալ անվտանգության երաշխիքներ Դաշինքի անդամ պետությունների կարգավիճակին համապատասխան: Նրա դիրքորոշումները զգալիորեն մեղմացել են, որովհետև, ըստ էության, Թրամփի վարչակարգը աստիճանաբար դուրս է գալիս այս հակամարտությունից՝ ծանրության բեռը դնելով ԵՄ-ի վրա:

Սա է հակամարտության դինամիկան: Հետևությունները՝ հաղթելու և պարտվելու մասին, թողնում եմ քաղաքագետ ֆեյսբուքահայությանը:

Գարիկ Քեռյան

Դիտվել է՝ 4498

Մեկնաբանություններ